Արտաքին գովազդ

Մենք երաշխավորում ենք մեր իրականացրած արտաքին գովազդի որակը: 
 
Պատրաստում են տարբեր ձևի և չափսի ստենդներ տարբեր նյութերից՝ կախված այն վայրից, թե որտեղ է տեղադրվելու այն, հիմնականում՝ մետաղից, փայտից, ՊՎՔ-ից, ինչպես նաև մի քանի նյութերի համադրությունից։
 
Իրականացնում ենք տրանսպորտային փոխադրամիջոցների բրենդավորում՝ մեքենաների ձևավորում, որը գովազդի լավագույն տարբերակներից է, իսկ անհատ վարորդի համար՝ տարբերվելու կատարյալ միջոց:
 
Պատրաստում ենք տարբեր ձևի և չափսի գովազդային ցուցանակներ, լուսավորվող վահանակներ՝ լայթբոքսեր, մեծ չափսի պաստառներ շինությունների պատերի արտաքին հատվածին և, իհարկե, ծավալային տառեր՝ եռաչափ կոնստրուկցիաներ, որոնք մաքսիմալ տպավորիչ ազդեցություն են թողնում անցորդների վրա և համարվում են արտաքին գովազդի ամենաէֆեկտիվ տարբերակը: Ծավալային տառերը բավականին հարգի են, միևնույն ժամանակ՝ համեմատաբար ոչ թանկ գովազդ:
 
Ցուցաբերում ենք անհատական մոտեցում, առաջարկում ենք արտաքին գովազդի ամբողջական պաստրատում՝ գաղափարից, դիզայնից մինչև իրականացում և տեղադրում:
 
Մեր մասնագետները կատարում են ճշգրիտ չափագրում և տեղադրում՝ մոնտաժային աշխատանքներ:
 
Ցանկացած միջավայրի պայմաններին համապատասխան ընտրվում է հատուկ նյութ, ինչն ապահովում է գովազդի երկարակեցությունը:
 
Printing.am-ի թիմը չի խուսափում նոր, բարդ, ունիկալ պատվերներից, այլ մոտենում է առանձնահատուկ սիրով և հավուր պատշաճի իրականացնում արտաքին գովազդի հետ կապված ցանկացած բարդության աշխատանք: