Լայնաֆորմատ տպագրություն

Լայնաֆորմատ տպագրությունը մեծ կիրառություն ունի հատկապես արտաքին գովազդի, ինտերիերի կամ մեքենայի ձևավորման մեջ:

Printing.am-ն իրականացնում է լայնաֆորմատ տպագրություն հենց տեղում:
 
Մեծ վահանակները, ցուցանակները, բաններները, լայթբոքսերը, շինությունների պատերի արտաքին հատվածի մեծ չափսի պաստառները տպագրվում են հենց այս եղանակով:
 
Մենք օգտագործում ենք նոր սերդնի սարքավորումներ և տեխնոլոգիաներ, ինչի շնորհիվ պատկերը և տեքստը մաքսիմալ պարզ է, բարձր կետայնությամբ, տպագրությունը ոչ մի դեպքում չի գունաթափվում արևի ճառագայթներից կամ անձրևից, դիմանում է եղանակային տարբեր փոփոխություններին:
 
Մեր նորագույն UV սարքավորումով ֆոտոտպագրությունը կտավի վրա ստեղծում է այնպիսի տպավորություն, կարծես թե այն յուղաներկով է նկարված:
 
Օֆիսային տարածքների կամ առևտրային կենտրոնների ապակիների, վիտրաժների, փայտե տուփերի կամ իրերի, պվք-ի վրա տպագրությունը ևս իրականացվում են լայնաֆորմատ տպագրության միջոցով:
 
Ինտերիերը, հեռուստատեսությունների տաղավարները, կինոթատրոնները, խանութները, համերգային բեմերը ձևավորելու համար օգտագործվում է հենց այս տեսակի տպագրություն տարբեր կոշտ մակերևույթների վրա: Անհրաժեշտության դեպքում մենք իրականացնում ենք ոչ միայն տպագրություն և տեղադրում, այլև դիզայն: